Այդպես էլ մութ մնաց մորս սպանությունը․ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով նիստը դարձյալ հետաձգվեց

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր առանցքային մի քանի վկաների բացակայության պատճառով հետաձգվեց Գյումրիի «Սլաբոդկա» թաղամասի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ 1961 թվականին ծնված գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը դատական նիստերին մասնակցում է հեռավար։

Դատավոր Ադրինե Ղուկասյանն հայտնեց, որ դատարանը ոստիկանությունից չի ստացել արձանագրություն վկաներին բերման ենթարկելու մասին։

Դատական նիստներին վկաների ներկայությունն ապահովելու նպատակով դատարանը հետաձգեց նիստը՝ նշանակելով հուլիսի 29-ին` ժամը 15․30-ին։

Դատարանն այդ ընթացքում ոստիկանությունից պիտի ստանա տեղեկություն, թե ինչու վկաներին բերման ենթարկելու որոշումը չի կատարվել։

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանն աշխատում էր Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնում, նա հավաքարար էր, մաքրում էր Գյումրու փողոցները։ Կնոջ դաժան ապանությունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան՝ աշխատանքի գնալիս։

Ըստ մեղադրանքի` 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հետապնդել է Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից դեպի Շահումյան փողոց քայլող Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին։ Վերջինս, խուսափելով Անդրեյ Ռազգիլդեևից, փոխել է ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։ Սակայն,Անդրեյ Ռազգիլդեևը, հասնելով նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետա Ղուկասյանի մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է:

Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը Factor.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ մոր դաժան սպանությունից մոտ 3 տարի է անցել, սակայն իր համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչու ռուս զինծառայողը սպանեց մորը, որն էր դրադապատճառը։

«Դատական նիստերը լինեն-չլինեն, ես ներկա եմ գտնվում, ամեն ինչ մութ է իմ համար։ Եթե մութ մնա, չգիտեմ իմ հետ ինչ կլինի»,-ասաց Անահիտ Ղուկասյանը։

Արմիկ Մովսիսյան