Գերմանիայի արևելքում ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 20-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Գերմանիայի արևելքում ջրհեղեղների պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ անհետ կորել է։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ոստիկանությունից։

Ջրհեղեղից ամենաշատը տուժել են Ռեյնլանդ-Պֆալցինա և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգները, որտեղ հեղեղվել են շենքերն ու մեքենաները: Երկու մարդ զոհվել է նաև հարևան Բելգիայում, Նիդերլանդները նույնպես մեծ վնասներ է կրել: Արևմտյան Եվրոպայում ռեկորդային քանակով տեղումներ են գրանցվել, ինչի պատճառով գետերի մեծ մասը դուրս է եկել հունից։

Երկրի կանցլեր Անգելա Մերկելը, որն ԱՄՆ-ում է՝ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու համար, ասել է, որ «ցնցված է աղետից»:

Ռեյնլանդ-Պֆալցիայի նահանգի ղեկավար Մալու Դրեյերը նույնպես ջրհեղեղը «աղետ» է որակել:

«Կան զոհվածներ, անհետ կորածներ, շատերը դեռևս վտանգի մեջ են։ Մեր արտակարգ ծառայությունների բոլոր աշխատակիցները ներգրավված են շուրջօրյա աշխատանքներին և վտանգում են իրենց կյանքը»,- ասել է նա։

Շուրջ 70 մարդ անհետ կորած է համարվում Ռեյնլանդ-Պֆալցիայի Ահրվեյլեր շրջանում այն բանից հետո, ինչ Ահր գետը, որը թափվում է Հռենոս գետը, դուրս է եկել ափերից:

Ոստիկանական ուղղաթիռներ և հարյուրավոր զինվորներ են ներգրավվել փրկարարական աշխատանքներում: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ տասնյակ մարդիկ տանիքներն են բարձրացել՝ փորձելով այդ կերպ փրկվել:

Գերմանիայի արևմուտքում փակվել են դպրոցները, տրանսպորտային հաղորդակցությունը խափանված է։

Տաթև Ֆռանգյան