Ադրբեջանական Մեջլիսի պատգամավորներն առաջին անգամ կայցելեն Հյուսիսային Կիպրոս

Լուրեր

24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը պատմական է որակել Ադրբեջանի  խորհրդարանական պատվիրակության առաջիկա այցը Հյուսիսային Կիպրոս։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քըլըչն այս մասին հայտարարել է Անկարայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորել է Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը։

Քըլըչը հայտարարել է, թե Ադրբեջանի պատվիրակության առաջին այցը Լեֆքոշա աշխարհի համար կարևոր ուղերձ կլինի։ Նա ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը  հստակ նայում են ապագային՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով։

Այսօր, ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի ու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը։ Դրանից հետո, հուլիսի 16-ին  Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելեի Հյուսիսային Կիպրոս։

«Սա պատմության մեջ Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության առաջին այցն է Հյուսիսային Կիպրոս։ Պատվիրակությունը կմասնակցի Կիպրոսում խաղաղության ամրապնդման օպերացիայի մեկնարկի 47-րդ տարելիցին, հուլիսի 20-ը խաղաղության ու ազատության օրն է։ Միջոցառմանը նաև կմասնակցի թուրքական պետության ղեկավարը։ Մենք շնորհակալ ենք ձեզ այս կարևոր քայլի համար: Սա կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության հերթական ցուցադրումը»,- ասել է Քըլըչը։

Պաշտոնական Բաքվի այս քայլը բավական հետաքրքիր է Ադրբեջանում Հունաստանի դեսպանի՝ հայկական օկուպացված Շուշի կատարած այցի ֆոնին։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-10 Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրի դեսպաններ ու մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ այցելել էին Արցախի օկուպացված  Շուշի քաղաք։ Հայկական քաղաք այցելած դեսպանների թվում էր նաև Ադրբեջանում Հունաստանի դեսպանը, որի այս քայլը վրդովմունք առաջացրեց Հունաստանում։ Այս կապակցությամբ Հունաստանի ԱԳՆ-ին ուղղված հունական տարբեր լրատվամիջոցների ու պատգամավորների հարցումներին Աթենքը դեռևս չի պատասխանել։

Էմմա Չոբանյան