Քարվաճառում ականի վրա պայթելու հետևանքով ադրբեջանցի է մահացել

Լուրեր

17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը հուլիսի 14-ին պայթել է ականի վրա   գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Նա մահացել է, հայտնել է Գյոյգյոլի շրջանային դատախազությունը։

Նշվում է, որ Օջագգուլուևը պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Գյոյգյոլի և Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների միջև։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ գործ։

Հավելենք, որ օրերս էլ ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու դեպքեր էին գրանցվել Արցախի գրավյալ Վարանդայի շրջանում (Ֆիզուլի)։

Վերջերս էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։

Էմմա Չոբանյան