Ջոն Քերրին Մոսկվայում քննարկում է հարցեր, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կարող են համատեղ աշխատել․ պետքարտուղարություն

Լուրեր

13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
Բոլորը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերրիի այցը Մոսկվա օրինակ է այն բանի, թե ինչպես են ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում երկու երկրների համար հավասար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս մասին երեքշաբթի օրն ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ՝ պատասխանելով Քերրիի կողմից Ռուսաստան կատարած այցը մեկնաբանելու խնդրանքով «Ամերիկայի ձայնի» թղթակցի հարցին:

Փրայսը նշել է, որ այս պահին Պետդեպարտամենտը չունի մանրամասն տեղեկություններ Քերրիի կողմից Մոսկվա կատարած ուղևորության արդյունքների վերաբերյալ, սակայն, նրա խոսքով, հատուկ բանագնացը շուտով կկարողանա լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրացուցիչ մանրամասներ հայտնել:

«Իհարկե, գաղտնիք չէ, որ մենք մի շարք հարցերի շուրջ խորը տարաձայնություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, և ես կարիք չունեմ դրանց մեջ խորանալու: Բայց նաև գաղտնիք չէ, և դա դուք տեսել եք նախագահներ Բայդենի եւ Պուտինի հանդիպման ժամանակ, որ, մեր կարծիքով, կան որոշակի ոլորտներ, որոնցում մեր շահերը համընկնում են»,-ասել է Փրայսը:

Որպես ընդհանուր հետաքրքրության ոլորտներում համագործակցության օրինակներ, Պետդեպարտամենտի խոսնակը բերել է Սիրիայում հումանիտար միջանցքի գործունեության ժամկետը 12 ամսով եւ նոր START-3 պայմանագրի գործողության ժամկետները երկարաձգելու մասին կնքված համաձայնագերերի օրինակները:

Ըստ Փրայսի, Ջոն Քերրին ներկա պահին քննարկում է կլիմայի փոփոխության խնդրի շուրջ համատեղ աշխատանքը:

«Ռուսաստանը դեպի երկրագնի մթնոլորտ թունավոր գազերի արտանետման ամենամեծ ծավալներն ունեցող երկրներից մեկն է աշխարհում, ուստի և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պարտավոր են վճռականորեն հետամուտ լինել իրենց կլիմայական նպատակներին», ասել է Փրայսը: