ՌԴ քաղաքացուն, որին Բաքուն մեղադրում է պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ, սպառնում է 11 տարվա ազատազրկում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն Դուբակովին մեղադրում է Արցախյան երկրորդ պատերազմին հայկական կողմից մասնակցելու մեջ՝ նրան համարելով «վարձկան»։

Դատական նիստն ընթացել է դատավոր Սամիր Ալիևի նախագահությանբ։ Ադրբեջանական «Ապա»-ի հաղորդմամբ՝ դատաքննությունն ավարտվել է։ Դատախազը պահանջել է Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Բացի այդ, դատախազը նաև նշել է, որ պատժի կրումից հետո Դուբակովը պետք է երկրից վտարվի։

Այնուհետև ելույթ է ունեցել մեղադրյալի փաստաբանը։ Իր խոսքում նա ասել է, որ «Դուբակովը մասնակցել է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածներում զորավարժությունների, սակայն չի կռվել Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ», և խնդրել դատարանին սա մեղմացուցիչ հանգամանք դիտարկել։

Դատարանը ժամանակ է տվել Դուբակովին՝ վերջին խոսքին պատրաստվելու համար։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Դուբակովն անօրինական կերպով այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ու մասնակցել ռազմական գործողությունների Քարվաճառի շրջանում։ Ապա այս տարի հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու համար»։

Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։

Նախորդ՝ հուլիսի 7-ին կայացած նիստում Դուբակովը հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք շինծու են։ Նա ասել է, որ խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների պատճառով։ Դուբակովը նաև հայտարարել է, որ 2018 թվականին Բելառուսում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և այցելել Արցախ հենց նրանց հանձնարարությամբ։ Դուբակովի խոսքով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու՝ դրամական պարգևատրման և նոր հանձնարարություններ տալու համար, սակայն ձերբակալել են։

Էմմա Չոբանյան