«Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործը քննող վերաքննիչ դատավորները փոխվել են

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործը Վերաքննիչ դատարանում այլ դատավորներ կքննեն։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Արմեն Բեկթաշյանին, Տիգրան Սահակյանին և Ռուբիկ  Մխիթարյանին։ 

Ինչպես Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին դատավոր Ալեքսանդր Ազարյանի աշխատակազմից, պատճառը դատավորի արձակուրդի մեջ գտնվելու հանգամանքն է․

«Դատավոր Ազարյանն ունի առողջական խնդիրներ և այս պահին արձակուրդում է։ Քանի որ տևողությունը բավականին երկար էր լինելու, որոշում կայացվեց նրան մակագրված բոլոր գործերից հրաժարվել»։

Նշենք, որ մինչ այդ գործը մակագրված էր Ալեքսանդր Ազարյանին, Մխիթար Պապոյանին և Սերգեյ Մարաբյանին։ Այս կազմով որևէ նիստ տեղի չի ունեցել, չնայած նիստեր են նշանակվել մայիսի 6-ին, 20-ին և հունիսի 3-ին։

Վերաքննիչ բողոք ներկայացրել է ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանական կողմը։ Դատախազությունը միջնորդել է ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի նկատմամբ  նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը։ Մեղադրող կողմը պահանջում է Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման։ 

Հիշեցնենք, որ  այս տարվա  փետրվարի 24-ին  հրապարակված դատավճռով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը     «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում․ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։ 

Միաժամանակ դատավորն  արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։ Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված էր  համարել երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը և նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Պաշտպանական կողմը պահանջում է կամ արդարացում, կամ գործը ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։

Ռոզա Վարդանյան