Դիտավորությո՞ւն, թե՞ անզգուշություն. պայթյուն Հրազդանի կենտրոնում. հայտնաբերվել են նռնակներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, միայնակ նստել էր բակի տաղավարում և պայթեցրել այն:
Ոստիկանները դեռ հնարավորություն չեն ունեցել զրուցելու 42-ամյա տղամարդու հետ. ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննությամբ կպարզվի` պայթյունը դիտավորությա՞ն, թե՞ անզգուշության հետևանք էր: Բայց այս դեպքը ևս մեկ առիթ է հորդորելու մեր հայրենակիցներին` հանձնել ապօրինի պահվող զենքն ու զինամթերքը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ վնասվածքներ ստացած տղամարդը պայթուցիչը բերել էր Արցախից: Ու ոչ միայն պայթուցիչը: Նրա տնից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բրեզենտե պայուսակներ, որոնց մեջ կար 3 նռնակ, նռնակի երեք պայթուցիչ և 119 փամփուշտ:

Զինամթերքը փաթեթավորվել և կնիքվել է` փորձաքննության ուղարկելու համար: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: