Բաքվում գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի շինծու քրգործով հերթական դատական նիստն է
Հասարակություն
14.07.2021 | 13:02Բաքվում ընթանում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործություններ կատարելու մեջ։
Դատական նիստն ընթանում է դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը պատիժ է խնդրել հայ գերիներին համար։ Սպասվում է, որ դատաքննությունն այսօր կավարտվի։
Հավելենք, որ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի շինծու քրեական գործով դատական առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին։
Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր, շարունակում է նրանց ապօրինաբար պահել ու հրաժարվում է վերադարձնել Հայաստանին։
Էմմա Չոբանյան