Երևանում՝ բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին են թողել․ ծնողի ինքնությունը պարզվում է
Հասարակություն
14.07.2021 | 12:16Հուլիսի 13-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին են թողել: Factor.am-ին այս մասին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
1 օրական երեխան տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ՝ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու համար։
Արփի Հակոբյան