ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, նոր զիջումները. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ ԱԺ-ում ունենում է  ⅗-ից ավելին կամ առնվազն ⅗-ը, դրա հետևանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետևանքներ ՀՀ-ի պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու, և կարող եմ, ասել որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն:

Միապետությունը, միակուսակցական կառավարումը չի թակում Հայաստանի պետականության դռները, այլ այն իրականություն է»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ վերջին երեք տարիները մեկ քաղաքական ուժի, կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներ են եղել, և այս իրավիճակը բացառապես ՍԴ-ն կարող է  փոխել՝ ապահովելով Սահմանադրության գերակայություն:

«ՀՀ-ն ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ է կանգնած: ՍԴ-ն ի զորու է թե՛ Սահմանադրությամբ և թե՛ իր վճռականությմբ ու կամքով կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր, անհասկանալի փաստաթղթերը և նոր անհասկանալի գործողությունները: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: