Գորիսում փոխհրաձգություն է եղել․ երկու քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երեկ գիշեր Գորիսում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես Factor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ 00։30-ի սահմաններում ահազանգ են ստացել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի։

«Դեպքի հանգամանքները պարզում ենք։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։ Գործով զբաղվում է Քննչական կոմիտեն»,- ասացինոստիկանությունից։

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, փոխհրաձգություն է եղել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիների միջև։

Ոստիկանությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող այս տեղեկությունը։ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նախկին և ներկա մարզպետերից․ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Մելիքսեթ Պողոսյանը չպատասխանեց մեր զանգերին։

Ռոզա Վարդանյան