Հրեա գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post

Լուրեր

24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի նոր գիրքը բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշել Իսրայելին՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Չարնին, որը իսրայելա-ամերիկացի գիտնական է, վերջերս դիմել է Իսրայելի կառավարությանը՝ ճանաչել ցեղասպանությունը, գրում է The Jerusalem Post պարբերականը։

Չարնին իր նոր՝ «Իսրայելի ձախողված պատասխանը Հայոց ցեղասպանությանy․ ժխտում, պետական խաբեություն,  ճշմարտությունն ընդդմ պատմության քաղաքականացման» գրքում, որը հրատարակվել է այս տարի, բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը։

Այդ ճնշումները ներառում են այնպիսի մարտավարություն, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության չհիշատակումը, ցեղասպանության թեմային առնչվող կոնֆերանսներում հայերի մասնակցությունն արգելելը և կոնֆերանսների չեղարկումը, եթե դրանում մասնակցում են հայերը։

Ըստ հեղինակի՝ Թուրքիան դեմ էր, որ Իսրայելը քննարկի Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելը կատարել է այդ պահանջները։ Երկար ժամանակ համարվում էր, որ Անկարան այնքան հեռուն է գնացել, որ սպառնում է թուրք հրեաներին, եթե պահանջները չկատարվեն։

Ի հավելումն՝ նշվում է, որ Թուրքիան հայտարարել է, թե կփակի տարհանման ճանապարհը նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել Սիրիայից, Իրանից ու Իրաքից։ Գրքում պնդում կա, որ սրանք բոլորը ստեր են, որոնք ստեղծվել են Իսրայելի կողմից՝ թուրքական պահանջները կատարելու համար։

Հայոց ցեղասպանության ժխտման փաստարկն օգտագործվել է նաև Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պահպանելու համար՝ հիմնված թուրքական կողմից Իսրայելի նկատմամբ ճնշման վրա։ Նրանք, ովքեր դեմ են ցեղասպանության ժխտմանը, պնդում են, որ այն հակասում է Իսրայելի ոգուն ու անվտանգությանը։

Հեղինակը հիշեցնում է, որ «Ցեղասպանության» բառը առաջին անգամ օգտագործվել է 1982 թվականի համաժողովում, որին մասնակցել են Էլի Վիզելն ու հոգեբույժ Ծամայ Դեյվիդսոնը։ «Առաջին միջազգային համաժողովը Հոլոքոստի ու Ցեղասպանության վերաբերյալ» խորագրով համաժողովում առաջին անգամ հայերը  հնարավորություն ունեցան կիսելու իրենց վերապրածը միջազգային լսարանի հետ։

Իսրայել Չարնիի գիրքը, որը, մասնավորապես, նվիրված է Իսրայելի հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանն անդրադառնում է Հրեական պետության կողմից բոլոր ցեղասպանությունների ճանաչման անհրաժեշտության տեսանկյունից։

Էմմա Չոբանյան