Ազգային հավաքականը ծանր շրջանում դարձավ ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղեկալ Արմեն Նիկողոսյանին:

Վարչապետի պաշտոնակատարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:

Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր:

Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք կառավարության աջակցությունը և բնականաբար մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում՝ շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»:
Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար: «Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության՝ նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:

Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ:

Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացայի ուժերով և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը վստահ եմ կլինի և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, իհարկե դեռ շատ դժվար խաղեր են սպասվում մեզ աշնանը, բայց ամեն դեպքում և ֆուտբոլիստները, և մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:

Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը: