ՍԴ-ն մերժեց «Զարթոնք»-ի ներկայացրած 4 միջնորդություններից 3-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել քաղաքական ուժերի` որոշ դեպքերում տարբեր կառույցներից տարբեր տեսակի տեղեկություններ ստանալու մասին որոշ միջնորդությունների քննարկումը. միջնորդությունների մի մասն էլ դատարանը մերժեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ քաղաքական ուժերի ներկայացուցիչները պնդեցին իրենց ներկայացրած միջնորդությունները:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը  ներկայացրեց դատարանի որոշումը միջնորդությունների վերաբերյալ: Նա նշեց, որ «Զարթոնք» կուսակցությունը պահանջել էր տեղեկատվություն ԱԱԾ-ից, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել, ինչպես նաև ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ստորագրել են ընտրական ցուցակներում, սակայն ՀՀ-ում չեն գտնվել: Կուսակցությունը ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից միջնորդությամբ պահանջել էր տեղեկություն հանրային ծառայողների քանակի մասին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ տեղեկություն, թե ընտրական տեղամասերում որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով:

«Այս բոլոր միջնորդությունները դատարանը որոշել է մերժել:  Այն միջնորդությունը, որը վերաբերվում են ընտրություններին մասնակցած զինծառայողների քանակին, դատարանը որոշել է հետաձգել»,- ասաց ՍԴ նախագահը:

Դիլանյանի խոսքով՝ ինչ վերաբերվում է Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությանը, ապա այն ՍԴ-ն չի քննարկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բովանդակային առումով այդ միջնորդությանը անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կատարած միջնորդության շրջանակներում:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը դատարանը ևս մերժել է: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդությունների մի մասը մերժվել է, մի մասը հետաձգվել»,- հավելեց Դիլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: