«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է․ փաստաբանի պնդմամբ՝ դատախազը միջամտել է գործին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Կասեցվել է «Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին՝ Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին և Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը։ Factor.am-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատախազությունից երկու որոշում են ստացել։

Որոշումներից մեկով՝ փաստացի դադարեցվել է քրեական հետապնդումը միակ մեղադրյալի՝ Ոստիկանության ուղեկցող գումարտակի նախկին հրամանատար Արմեն Ղազարյանի նկատմամբ, որը պաշտոնական դիրքը չարաշահելով՝ խոշտանգման դեպքով մեղադրյալ էր հանդիսանում։

Երկրորդ որոշումը վերաբերում է «Սասնա ծռերի» 4 անդամի քրեական գործի կասեցմանը։

«Քննությունն այս պահին սպառել է իրեն, չի կարող բավարար ապացույցներ ձեռք բերել ենթադրյալ հանցանք գործած անձանց բացահայտելու վերաբերյալ, և քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին»,- նշեց Պապիկյանը։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել կայացրած որոշումների մասով, փաստաբանը նշեց․ «Այո՛ բողոքարկելու ենք, օրենքով նախատեսված բոլոր գործիքները կօգտագործենք։ Բողոքարկելու ենք դատախազություն առանց, որի համաձայնության գործը չէր կարող կասեցվել: Հետագայում կբողոքարկենք նաև դատարանին, որովհետև անտրամաբանական է, որ մինչ օրս հայտնի չէ հանցանք գործած անձանց ինքնությունը, մեղմ ասած տարօրինակ է, որովհետև դեպքը հիշում ենք որտեղ է եղել, ինչ պայմաններում և ովքեր մուտք ունեին այդ տարածք, հետևաբա՝ր բողոքարկելու ենք, որովհետև ողջամիտ չեն կայացրած որոշումները և առնվազն իրավական, փաստական հիմքերը թույլ են տալիս պնդել, որ որոշումը ոչ իրավաչափ է»։

Հիշեցնենք, որ 2017թ հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամի գործով (ՊՊԾ գնդի գրավում) դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Նրանք բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին ստացել։