Տպավորություն է՝ գյուղապետից օգնություն ստացածներին կանչում, ասում են՝ ձեզ կաշա՞ռք են տվել. Հրայր Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով դատաքննությանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն անդրադարձավ  Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի բնակիչների բարձրաձայնած խնդրին:

Նա նշեց, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որ, Որոտանի բնակիչների խոսքերով, համայնքի ղեկավարից իրենց դիմումների համաձայն ստացել են համապատասխան օգնություն. «Եվ հիմա, տպավորություն է, որ գյուղապետից օգնություն ստացածներին կանչում, ասում են՝ ձեզ կաշա՞ռք են տվել: Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, որ իրենց ընտրակաշառք է առաջարկվել, ընդհակառակը՝ հերքում են:

Դիմելով դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանին՝ Թովմասյանը հետաքրքրվեց. «Ուզում եմ հաստատեք կամ հերքեք՝ արդյո՞ք նման երևույթ կա, որ եթե ինչ-որ մեկն օգնություն է ստացել, գնում և հարցնում են, արդյո՞ք ունի սահմանափակվածություն, միայն այս համայնքում է, թե՞ դատախազությունը կամ իրավապահ մարմիններն ընտրությունները նշանակելուց հետո համայքների ղեկավարների կողմից տրված օգնության հետքերով շարունակում են գնալ»:

Դատախության ներկայացուցիչը նշեց, որ ծանոթ չէ այդ նյութին, ոչ էլ դրա հետ կապված դիրքորոշումներին, իսկ ինչ վերաբերում է մոտեցմանը՝ արդյոք դատախազությունը բոլոր այդպիսի դեպքերում դրսևորում է միանսական մոտեցում, թե ոչ, վստահեցրեց, որ դատախազությունը յուրաքանչյուր քրեական գործով համանման երևույթների նկատմամբ դրսևորում է միասնական մոտեցում:

«Այսինքն, անկախ ընտրական գործընթացի մեջ լինելու ժամանակահատվածից, քրեական գործերն ընթանում են իրենց բնականոն հունով, կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: