Փաշինյանի, Քոչարյանի, Սարգսյանի քարոզարշավի ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող. դատախազության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

Դատախազ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ նախընտական շրջանում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու մյուսների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող։

«Այս դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ վերջիններս ելույթ են ունեցել որպես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքի առաջնորդներ, ներկայացրել են իրենց կուսակցության կամ դաշինքի հայացքները ու գտնվել են ազատ խոսքի պաշտպանության ներքո», – նշեց Բիշարյանը։

Դատախազի խոսքով՝ քննարկման առարկա դարձված բոլոր հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է ու հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։

«Այս պայմաններում, կարծում եմ, ակներև է, որ խոսքի համատեքստն ամենևին էլ բռնությանը չի վերաբերում, միգուցե, կարող է վերաբերվել հարկադրանքին, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ, հարկադրանքը կարող է լինել օրինական, կարող է լինել իրավական:

Եթե խոսքի համատեքստն արդարացի գնահատման ենթարկվեր դիմումատուների կողմից, կարծում եմ, կարելի էր գալ այն հստակ եզրահանգմանը, որ խոսքի համատեքստը բացառապես վերաբերել է անօրինական, հակաիրավական դրսևորումներին համարժեք իրավական գնահատական տալուն»,- նշեց Բիշարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: