Սեւանա լճի մակարդակը 5 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Հասարակություն
12.07.2021 | 13:32Սեւանա լճի մակարդակը հուլիսի 9-ի դրությամբ կազմել է 1900.76 մետր, ինչը նախորդ տարվա հուլիսի 9-ի համեմատությամբ 5 սմ-ով ցածր է: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնի հրապարակած տվյալներից։
Հուլիսի 11-12-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: