Բելգիայում կինը մահացել է՝ վարակվելով կորոնավիրուսի միաժամանակ երկու շտամով

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Արդեն հնարավոր է վարակվել կորոնավիրուսի միաժամանակ երկու տարբերակով, հայտնում է BBC-ն։ Բելգիայում կորոնավիրուսի միանգամից երկու շտամով վարակվել և մահացել է 90-ամյա մի բնակչուհի։

Կինը, որը մահացել է մարտ ամսին, պատվաստված չի եղել:

Առողջապահության ոլորտին ցնցել է այն փաստը, որ հնարավոր է վարակվել կորոնավիրուսի միանգամից երկու տարբերակով:

Բժիշկները պարզել են, որ հիվանդը վարակված է եղել միաժամանակ և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան շտամներով։ Նա, ամենայն հավանականությամբ, վարակվել է երկու տարբեր մարդկանցից:

Բրիտանացի վիրուսաբան Լորանս Յանգը զարմանալի չի համարում կորոնավիրուսի՝ մեկից ավելի շտամով վարակվելը, բայց խորհուրդ է տվել հետազոտություն կատարել՝ պարզելու համար, թե արդյոք նման վարակն ազդում է COVID-19-ի կլինիկական ընթացքի վրա, և արդյոք այն վտանգում է պատվաստումների արդյունավետությունը: