Այսօրվանից կգործեն «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերը
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկանցում է, որ քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝
✅Ավտոկայանատեղի
✅ Շվաքարաններ
✅ Հանդերձարաններ
✅ Սանհանգույցներ
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։