Զանգեզուր ՊՄԿ-ում խուզարկությունից հետո 1 անձ ձերբակալվել է, 1-ը՝ բերման ենթարկվել․ Վահե Հակոբյան

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։ Ըստ նրա՝ կոմբինատում խուզարկություն իրականացնելուց հետո ձերբակալվել է բաժնի պետերից մեկը՝ Արմեն Անդրեասյանը և բերման է ենթարկվել Կոմբինատի իրավաբան Արա Վոնյանը։

Հարցին, թե ունեն տեղեկություն՝ ինչ հիմքով են ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացնում կոմբինատում, Հակոբյանը նշեց․ «Եթե ես ճիշտ եմ հիշում՝ դատարանի որոշմամբ է, ինչ-որ անհիմն քրեական գործ կա հարուցված, ինչ-որ մեկի ցուցմունքի հիման վրա»։

Քաջարանի քաղաքապետ՝ Մանվել Փարամազյանի տան և ավտոմեքենայի խուզարկությունից հետո, ըստ Վահե Հակոբյանի, ԱԱԾ աշխատակիցները ոչինչ չեն հայտնաբերել, բայց նրան տեղափոխում են Երևան։

Հիշեցնեք, որ Վահե Հակոբյանը  «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ։