Ռուս զինծառայողների տեղակայումից հետո ՀՀ և Ադրբեջանի Զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից. Գեղարքունիքի մարզպետ

Լուրեր

31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
Բոլորը

Ռուս զինվորականների մի մասն արդեն իսկ Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին այսօր Շողակաթ համայնքում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ռուս զինծառայողների տեղակայման համատեղ գործընթաց է գնում և որոշակի փուլից հետո՝ մոտ ժամանակներում, նրանք կտեղակայվեն սահմանին։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն այդ հատվածներից, որին կհաջորդի բանակցային գործընթացը և կարվեն սահմանային ճշգրտումներ։

Ինչ վերաբերում է Վերին Շորժայի հատվածում առկա իրավիճակին՝ Գնել Սանոսյանի խոսքով՝ այս պահին այդ հատվածում իրավիճակը կայուն է, չնայած որ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև պարբերաբար միջադեպեր են գրանցվում։ Գեղարքունիքի մարզպետը հայտնեց նաև, որ մարզի բնակիչներին պատկանող 81 գլուխ անասուն գտնվում է ադրբեջանական կողմում։ Դրանք պատկանում են 5 ընտանիքների, որոնց այս ընթացքում որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, մինչև կհստակեցվի՝ անասուններին կհաջողվի՞ հետ բերել, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Վերին Շորժայի սահմանային հատվածում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև վերջին միջադեպը գրանցվել էր հուլիսի 5-ին։ Ադրբեջանցիների սադրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից թեթև վիրավորում էր ստացել մեկ զինծառայող, իսկ ադրբեջանական կողմը ՀՀ զինված ուժերի տվյալներով, ունեցել էր երկու վիրավոր զինծառայող։

«44-օրյա պատերազմից հետո մեծ խնդիր է դարձել սահմանային արոտավայրերը և խոտհարքերը օգտագործելը»,- նշեց մարզպետը։ Հարցը սրվել է հատկապես մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք։ Սանոսյանի խոսքով՝ խոտհունձի սեզոնին ՀՀ Զինված ուժերի բանակային կորպուսը լրացուցիչ ուժեր է ներգրավում, որպեսզի սահմանային գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ հավաքել խոտը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապօրինաբար հատել են Հայաստանի պետական սահմանը և մինչև օրս շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։

 

Մերի Մարտիրոսյան