Օր օրի գործվում է արևագորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր նախաձեռնությունը

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել. «Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին «արևագորգ» են գործում, որ հետո հանեն աճուրդի ու աջակցեն պատերազմի բովով անցած տղաներին:

«Երգիչ Հարութ Փամբուկչյանն իր հանգույցն է կապել Արևագորգում՝ կոչ անելով ամբողջ աշխարհի հայրերին միանալ նախաձեռնությանը․ «Լավ եմ զգում ինձ, որ կարողանում եմ մի հանգույց էլ ես կապեմ։ Պետք է բոլորս մեր հանգույցն ունենանք այս գորգում»,- ասել է նա։

Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում դրված դազգահին օր օրի գործվում է գորգը՝ իր մեջ հանգուցելով սեր, օրհնանք, ուժ․ «Ազգովի գորգ գործելու գաղափարը պատերազմից հետո եկավ, մտածեցինք ինչով աջակցենք մեր տղերքին կամ իրենց ընտանիքներին՝ միաժամանակ ամբողջ աշխարհի հայությանը իրար հետ կապելով»,- ասում է Մեգերյան կարպետ ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը։

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։ «Արևագորգ»-ը պատրաստ լինելուց հետո, աճուրդի կհանվի։ «Արևագորգ» ստեղծվելու համար նվիրաբերած յուրաքանյուր լուման տրամադրվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։

«Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։ Մենք մեր ստեղծման առաջին օրից (2017թ․) կայուն հատուցումներ ենք տրամադրել զոհված, անհետ կորած, զինհաշմանդամություն ստացած մեր հայրենիքի պաշտպաններին»,- ասում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը։

Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող Արևագորգի կենտրոնում պատկերված է լինելու զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայակական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի: Գործվող Արևագորգն իր մեջ գաղտնի ծածկագիր ունի պահած, որը կամբողջանա և տեսանելի կլինի ամբողջովին գործվելուց հետո»։