Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի գործողությունները` ականազերծումը դյուրացնելու ուղղությամբ

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ Մենք նաև ողջունում ենք մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու Հայաստանի որոշումը. տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միացյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։

Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ քայլերը ողջունել էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել բոլոր գերիներին: