Քարոզչական գրոհներ Հայաստանի դեմ․ Ադրբեջանը հակահայ բովանդակությամբ նոր տեղեկատվական հարթակներ է ստեղծում

Լուրեր

26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Բոլորը

Արցախյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել հայահայկական քարոզչությունն ու տեղեկատվական գրոհները, այլև դրանց պետական մակարդակով նոր թափ է հաղորդում։ Ադրբեջանական պետական գերատեսչությունների կողմից շարունակվում են ստեղծվել հակահայկական քարոզչություն իրականացնող տեղեկատվական տարբեր հարթակներ, որոնք լրացնում են արդեն իսկ գործողների շարքը։

Մասնավորապես, օրերս կայացել է նման մի հարթակի շնորհանդես, որը կոչվում է Karabakh.Center և հասանելի է երեք լեզվով՝ ադբեջաներեն, անգլերեն ու ռուսերեն։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև, այսպես ասած, «Ղարաբաղի վերածննդի» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը։ Այս հարթակը ստեղծվել է աշխարհին Արցախն «ադրբեջանական» ներկայացնելու և հակահայական բովանդակությամբ նյութեր տարածելու համար։

Ռահման Հաջիևը հայտարարել է, որ տեղեկատվական այս հարթակը ստեղծվել է «հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների և հայկական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվությունը համակարգելու և դրանք հասարակության լայն զանգվածներին հասցնելու նպատակով»։

Բացի այդ, նա նշել է, որ, իբր, վնասված ու ոչնչացված օբյեկտների ավելի քան 10․000 լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրված կայքի «Ուրբիցիդ» բաժնում։  «Հակամարտություն» և «Հանցագործություն» բաժիններում ներկայացվում են «պատմական փաստաթղթեր ու վերլուծական նյութեր»։ Կա նաև «Գրադարան» բաժին, որտեղ տեղադրվելու են «տարբեր գրքեր, արխիվային փաստաթղթեր, հաշվետվություններ»։

Հակահայ բովանդակությամբ նյութեր տարածելուն միտված նորաստեղծ այս հարթակը էջեր ունի նաև Ֆեյսբուք, Թվիթեր, Ինստագրամ սոցիալական ցանցերում։

Ի դեպ, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը միջոցառման ընթացքում ունեցած ելություն նշել է, որ Karabakh.Center հարթակը ստեղծվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ։

Հակահայկական բովանդակությամբ մեկ այլ հարթակ էլ Ադրբեջանում գործարկել են YouTube-ում, որը կոչվում է VMedia։ Այստեղ դեռևս մի քանի տեսանյութ է հրապարակվել,  ալիքը հետևորդների մեծ թիվ չունի։ Հեղինակները նշում են, որ  ծրագրի հիմնական նպատակն է «Հայաստանում ստեղծված ֆեյքերի, հատկապես, պատմական ֆեյքերի բացահայտումը, և ձգտումը՝ ցույց տալ, թե ինչով են դրանք վտանգավոր առանձին պետության զարգացման ու անվտանգության, նաև ամբողջ տարածաշրջանի համար»։

Նշենք, որ նման հարթակներից զատ՝ պատերազմից հետո ադրբեջանական կողմը սոցիալական ցանցերում տարբեր էջեր է ստեղծում, որով փորձում է և՛ իր համար ցանկալի տեղեկություններ տարածել, և՛ հայ հասարակության վրա որոշակի հոգեբանական ազդեցություն գործել։

Մասնավորապես, այս տարի հունվարին ստեղծվել են «Khankendi city» թվիթերյան, իսկ ավելի վաղ՝ ֆեյսբուքյան էջերը, որոնք նաև հայերեն գրառումներով են   ադրբեջանական քարոզչական հայտնի թեզերը տարածում։

Նմանատիպ նպատակով են այս տարեսկզբին ստեղծվել նաև թվիթերյան «Kelbecer/Kalbacar», «Shusha», «Azerbaijanis of Armenia», «Azerbaijani Refugees of Armenia» և նմանատիպ այլ էջեր։

Էմմա Չոբանյան