Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք պաշտոնատար անձանց դասային աստիճաններ և մեդալներ են շնորհվել

Լուրեր

17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք պաշտոնատար անձանց դասային աստիճաններ և մեդալներ են շնորհվել:

Ըստ այդմ՝

Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի ԱՖԱՆԴՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Հովհաննեսի ԳԱԼՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Իգիթի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Հրայրի ՔԱԼԱՇՅԱՆԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ օպերլիազոր, կապիտան Միքայել Աշոտի ԱԲԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: