ԵՄ-ն նախատեսում է 500 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԵՄ-ն նախատեսում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30.000 ներկայացուցիչներին։ Առաջնահերթությունը տրվելու է այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն, 120 միլիոն եվրո` «կանաչ» Երևանի համար։ Նորարարական տեխնոլոգիաների ու գիտության ոլորտում ԵՄ-ն նախատեսում է 300 միլիոն եվրոյի ներդրում կատարել։

Ծրագրերից ամենամեծը վերաբերում է Հյուսիս-Հարավ  ճանապարհային միջանցքին․ նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։

Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է մշակել նաև ԱլԳ անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրվի 1.6 միլիարդ եվրո, Վրաստանին` 1.175 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` 140 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` ԵՄ առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:

Զեկույցն ամբողջությամբ` այստեղ: