Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է նպաստել հայ ռազմագերիների վերադարձին. այս մասին տեղեկանում ենք վեհափառի ֆեյսբուքյան էջից:

«Վատիկան մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգևոր պետերու ժողովի ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետևանքներուն և յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին:

Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը:

Նորին Սրբութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին և խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին:

Հայրապետը նոյն հարցին շուրջ նաև խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ: Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին»: