Վրաստանը ստացել է 1 մլն պատվաստանյութ. հուլիսի 5-ից կսկսվեն պատվաստումները

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Վրաստանն այսօր ստացել է չինական արտադրության «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի 1 մլն դեղաբաժին: Այս մասին քիչ առաջ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով, վաղվանից՝ հուլիսի 3-ից կսկսվի գրանցումը և արդեն հուլիսի 5-ից երկրում կմեկնարկի բնակչության մասսայական պատվաստումը: Վարչապետը կոչ արեց Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և պատվաստվել:

Ղարիբաշվիլիի խոսքով, առաջիկայում ևս 500 հազարական դեղաչափ «Սինոֆարմ» և «Սինովակ» տեսակի պատվաստանյութի են սպասում, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն «Ֆայզերի» 1 մլն դեղաչափ ձեռք բերելու վերաբերյալ և հուլիսից կսկսվի փուլ առ փուլ նշված պատվաստանյութի մատակարարումը: Մինչև տարվա վերջ սպասվում է, որ երկիրը կունենա 4 մլն դեղաչափ պատվաստանյութ և հնարավոր կլինի նպատակային չափահաս բնակչության 60 տոկոսի պատվաստումը:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, հուլիսի 5-ից պատվաստումը կսկսվի դեռ «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով, ապա երկու շաբաթ անց, դիտարկելով իրավիճակը, որոշում կկայացվի «Սինովակով» պատվաստումների վերաբերյալ: