Արմեն Աշոտյանը եվրոպացի գործընկերներին է տրամադրել Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ ԱԺ ընդունած հայտարարությունը

Լուրեր

14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Բոլորը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը  և հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: 

Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ խորհրդարանական վեհաժողովներում, հատկապես Եվրոպական խորհրդարանում՝ նպաստելով ինչպես մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման կանխարգելմանը, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին. մասնավորապես առանձնացվել են 1988 եւ 1992 թվականների բանաձեւերը, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևորությունը: