Պղտոր և ժանգագույն խմելու ջուր․ կասեցվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ այսօր՝ վաղ առավոտից, բնակիչներից ահազանգեր են ստացել այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ և փոխանցել ահազանգը:

«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ նույն վարչական շրջանի՝ ժամեր առաջ կատարած հայտարարության մեջ էլ նշվում էր՝ «Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ»։

Ավելի ուշ ֆեյսբուքյան էջից հեռացվել էր նշված բովանդակությամբ գրառումը։

Ժամեր առաջ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ֆեյսբուքյան էջը ևս հայտնել էր, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: «Առինջ համայնքի հարգելի բնակիչներ «Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,- գրել էր համայնքի ֆեյսբուքյան էջը։

Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ մասնագետներն արդեն ուսումնասիրել են ջրից վերցված փորձանմուշները, սակայն լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապ հաստատել մեզ կրկին չհաջողվեց։

Արփի Հակոբյան