Փրկվելու համար մարդիկ 15 րոպե են ունեցել․ Կանադայում անոմալ շոգերի պատճառով մի ամբողջ քաղաք է այրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Անտառային հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիտթոն քաղաքը։ Պատճառը տարածաշրջանում գրանցված անոմալ շոգն է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ որոշ ընտանիքներ դեռևս կապի դուրս չեն եկել։ Կան տեղեկություններ տուժածների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լիտթոնում բնակվում էր շուրջ հազար մարդ: Կրակն այնքան արագ է տարածվել, որ հեռանալու համար բնակիչներն ունեցել են ընդամենը 15 րոպե։ Տարհանումն իրականացվել է խիտ ծխի ամպերի և բոցերի միջով:

«15 րոպեում ամբողջ բնակավայրը բոցավառվեց»,- BBC-ին ասել է քաղաքապետ Փոլդերմանը:

«Մարդիկ պարզապես վերցնում էին իրենց ընտանի կենդանիներին, բանալիները, նստում մեքենան և հեռանում»,- հավելել է նա:

Քաղաքում այրվել է տների 90%-ը, բուժկետը և ոստիկանության բաժանմունքը:

Հունիսի 29-ին տեղական ժամանակով 16: 20-ին Լիթտոնում գրանցվել է Բրիտանական Կոլումբիայի համար ջերմաստիճանի ռեկորդ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ +46,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Ընդ որում, քամու արագությունը հասել է 71 կմ/ժ-ի՝ նպաստելով կրակի արագ տարածմանը։

Օդերևութաբանները հայտնում են, որ տարածքում տաք, չոր և քամոտ եղանակը հանգեցրել է նրան, որ կրակը տարածվի 10 և նույնիսկ 20 կմ/ժ արագությամբ:

Բրիտանական Կոլումբիայում մեկ շաբաթվա ընթացքում գրեթե հարյուր անտառային հրդեհ է գրանցվել: Շոգերին զուգահեռ՝ դրան նպաստել են նաև առանց տեղումների կայծակները: Հուլիսի 2-ին նահանգում գրանցվել է շուրջ 29 հազար կայծակի հարված:

«Մենք ամենաթեժ շաբաթն ենք ապրում Բրիտանական Կոլումբիայում»,- ասել է նահանգի վարչապետ Ջոն Հորգանը:

Օդերևութաբանները նշում են, որ նման ինտենսիվության և տևողության ջերմային գմբեթը տեղի է ունենում մի քանի հազար տարին մեկ անգամ, նաև զգուշացնում, որ շոգերը կշարունակվեն ևս մի քանի օր:

Տաթև Ֆռանգյան