ՀՀ քաղաքացիների բժշկական օգնություն ստանալու իրավունքը խաթարվել է. Զարուհի Փոստանջյանը դիմել է ՄԻՊ-ին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը  ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանին դիմում-բողոք է ներկայացրել այսօրվանից գործածաության մեջ մտած միայն դեղատոմսերի միջոցով  դեղեր բաց թողնելու ծրագրի առնչությամբ:

 

ՀՀ մարդու իրավուքների պաշտպան

Արման Թաթոյանին

 

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից նախաձեռնված և գործածության մեջ մտած ՝ դեղերի ձեռքբերումն միայն դեղատոմսերի միջոցով ծրագիրը, բազմաթիվ դժվարություններ է ստեղծել քաղաքացիների և բժշկական անձնակազմների համար: Մասնավորապես, այդ ծրագրին անցնելու համար նախապատրաստական որևէ աշխատանք ըստ էության չի կատարվել, բուժական հաստատությունները չեն ապահովվել դեղերը դեղատոմսերով ձեռք բերելու ձևաթղթերով:

Այսօր արդեն՝ թե բժիշկներին դիմած քաղաքացիները և թե բժշկական անձնակազմերը բողոքում են այս նոր կարգի դեմ, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում համակարգը և քաղաքացիներին: Լևոն Ալթունյանը վերոնշյալ ծրագրով կրկին թույլ է տալիս պաշտոնեական դիրքի չարաշահում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիների բժշկական օգնություն ստանալու իրավունքը խաթարվել է, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել՝ դեղերի ձեռքբերումը միայն դեղատոմսերի միջոցով որոշումը վերացնելու համար:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ