Սիբիրյան խոց Իսահակյան գյուղում, անասնաբույժին գտել են կախված վիճակում

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում արձանագրվել է 6 գլուխ խոշոր եղջերավոր, նույնքան էլ փոքր եղջերավոր անասունների անկում։ Գյուղի բնակիչներից 7 հոգու ՝ 5 տղամարդու և 2 կնոջ սիբիրյան խոցի ախտանիշներով տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Նրանք անասուններին մորթի ենթարկած ու միսը մշակած անձինք են։ Իսահակյան համայնքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ սատկել է ևս երկու գլուխ մանր եղջերավոր անասուն, բայց երեկվա դրությամբ գյուղի ողջ անասնագլխաքանակը պատվաստված է սիբիրախտի դեմ։

«Որպես պատճառ՝ նշում են սիբիրյան հիվանդությունը, բայց լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ դեռ չենք ստացել։ Երաշտ է, արոտավայր ընդհանրապես գոյություն չունի, անասունները հող են ուտում, միգուցե հողից է անցել հիվանդությունը։ Սա մասնագիտական հարց է, որից ես մի քիչ թույլ եմ», – ասաց վարչական ղեկավարը։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ թեև լաբորատոր հետազոտությունների մասին դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել, սակայն գյուղում բոլոր միջոցառումներն իրականացվել են սիբիրյան խոցի դեմ․ համայնք մտնող երեք ճանապարհների վրա էլ արգելապատնեշներ են տեղադրվել, սահմանափակվել է գյուղի ելումուտը։ Նա նաև տեղեկացրեց, որ անասուններից վարակված մարդկանց թիվը չի ավելացել, 7 հոգին դեռ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են, նրանց վիճակն արդեն կայուն է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սիբիրյան խոցով վարակված 7 հիվանդների վիճակը միջին ծանրության է, չեն ջերմում, սակայն վերքերը պետք է բուժվեն, նոր միայն հիվանդանոցից դուրս գրվեն։

Ուշագրավ է, որ երեկ առավոտյան ժամը 10-ի սահմաններում , նախնական վարկածով, ինքնասպան է եղել գյուղի 70-ամյա անասնաբույժը։ Նրա մարմինը՝ հակի թելով կախված վիճակում, հայտնաբերել են անասնագոմում։ Մեր այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Իսահակյան համայնքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե նրան այդ քայլին դրդել է սիբիրյան խոցի տարածումը։ Արտավազդ Արսենյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ ինչ պատճառներով է այդ քայլին գնացել»։

 

Արմիկ Մովսիսյան