Քաղհասարակության ներկայացուցիչները իշխանություններին քայլեր են առաջարկում երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության ուղերձը՝ Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների մասին` ուղղված ՀՀ իշխանություններին

Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը հանդես կգան որպես արմատական ընդդիմություն։

Վերընտրված իշխանությունները ունեն պատմական առաքելություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ երկիրը գոյություն ունեցող ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու, հասարակական բևեռացվածությունը հաղթահարելու և վերականգնման շրջան թևակոխելու համար։ Այս չափազանց բարդ իրավիճակում շրջահայացությամբ և խոհեմությամբ պետք է առաջ շարժվել՝ իրագործելով արմատական բարեփոխումներ` հիմնված հետևյալ սկզբունքների վրա՝ իրավունքի գերակայություն, համակարգային մոտեցում, հաշվետվողականություն, թափանցիկ կառավարում և հետևողականություն։

Պետական ինստիտուտների վերականգնման և իշխանությունների տարանջատման և փոխզսպման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործընթացները պետք է բացառապես հիմնված լինեն ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն ունենալու սահմանադրական սկզբունքների վրա։ Որևէ որոշում կամ բարեփոխում չի կարող համարժեք չլինել այս հիմնարար արժեքներին, որոնք զիջելու կամ հետքայլ անելու դեպքում կունենանք անվերադարձ կորուստներ։

Նորընտիր խորհրդարանի և նոր կառավարության առջև ծառացած մի մեծ շարք հրատապ խնդիրներից մենք հատկապես առաջնահերթ ենք համարում ներքոնշյալները։ Այդ ոլորտներում քայլերի ձեռնարկումն անհրաժեշտ է առկա ճգնաժամը հաղթահարելու, ամուր, անկախ և գործունակ պետական հաստատություններ ունենալու, ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի հիման վրա հասարակական-քաղաքական միջավայր ստեղծելու համար։

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս առաջարկում ենք իշխանություններին իրականացնել ստորև ներկայացված քայլերը երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։

Անվտանգություն և իրավիճակը սահմանին
Հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան սահմանային բնակչության անվտանգության պայմանների չապահովված լինելը՝ ձևավորել միջազգային մշտադիտարկման առաքելություն ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանվածության վիճակը սահմանամերձ բնակավայրերում մշտադիտարկելու և լարվածությունը թուլացնելու համար։ Իրականացնել սահմանային և հաղորդակցման ուղիների անվտանգության ապահովման իրավական կարգավիճակի հստակեցում, ինչպես նաև սահմանազատման գործընթացում ապահովել Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը և Արցախի կարգավիճակի հարցի համատեքստում դիտարկումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:

Ռազմագերիների վերադարձ
Միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ հրատապ և բազմակողմանի ջանքեր ներդնել Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և այլ անձանց ազատման և վերադարձի համար:

Լեռնային Ղարաբաղի հարց
Անհետաձգելի ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու համար։ Առանց դրա անհնար կլինի որևէ երաշխիք ունենալ` ապահովելու համար Արցախի և նրա քաղաքացիների անվտանգությունը և ինքնորոշման իրավունքի իրականացումը, կայուն և անժամկետ խաղաղության հաստատումը։

Սահմանադրական փոփոխություններ
Նախաձեռնել քննարկումներ հասարակության լայն շերտերի հետ՝ մշակելու նոր սահմանադրության նախագիծ՝ վերանայելով սուպերվարչապետական կառավարման մոդելը, ամրապնդելով հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները իշխանության ճյուղերի միջև, պետական մարմինների հաշվետվողականությունը օրենսդրին և հանրությանը, անկախ դատական իշխանության ձևավորումը և այլն։

Անցումային արդարադատության իրականացում և պետության զավթման քաղաքական գնահատականը
Անհապաղ իրականացնել անցումային արդարադատություն, ճշմարտության հանձնաժողովի ստեղծման և գործունեության իրականացման միջոցով` ներառելով նաև 2018-2020թթ․: Որպես անհրաժեշտ քայլ սկսել նորընտիր ԱԺ-ում քննարկումները` պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու և գնահատականի վերջնական տեքստը նորընտիր ԱԺ-ի կողմից ընդունելու նպատակով։

Ապօրինի ակտիվների վերադարձ
Ապահովել արդյունավետ օրենսդրական դաշտ և ստեղծել հաշվետու մեխանիզմներ և ինստիտուտներ` պետությունից և հանրությունից յուրացված գույքի և այլ ակտիվների վերադարձի ու արդյունավետ կառավարման համար՝ ապահովելով դրա համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքներին։ Խստորեն քննել և ապահովել ապօրինի ակտիվների վերադարձն իրականացնող մարմինների բարեվարքությունը և դրանց նկատմամբ փորձագիտական ու հանրային վստահության բարձր մակարդակը:

Դատական բարեփոխումներ
Իրավունքի գերակայության սկզբունքի հարգմամբ մշակել օրենսդրական և այլ անհրաժեշտ մեխանիզմներ՝ ապահովելու դատական, քննչական և դատախազության մարմիններից ձախողված և արդարադատության դեմ գործած պաշտոնյաների ու դատավորների շուտափույթ զտումը, ինչպես նաև նույն համակարգերում բացառապես անաչառ, անկախ և արհեստավարժ մասնագետների ներգրավումը։ Բարեփոխումների շրջանակներում անխուսափելի պետք է դարձնել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունն ու արդյունավետությունը` դատավորների գործունեությունը որևէ անօրինական միջամտությունից պաշտպանելու համար։

Պատերազմի պատճառների, հետևանքների և խնդիրների ուսումնասիրություն
Օրենքով ստեղծել անկուսակցական, անկախ մասնագետներից կազմված քննիչ հանձնաժողով, որը համակողմանի կուսումնասիրի վերջին պատերազմի և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հանգամանքները, ինչպես նաև այդ ամենի համատեքստում մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Հանձնաժողովը հանրության համար պետք է բացահայտի ճշմարտությունը՝ ներկայացնելով նմանատիպ խախտումների և թերացումների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ։

Կրթության ճգնաժամի հաղթահարում
Կատարել կրթության ոլորտի բոլոր մակարդակներում (նախակրթարանից մինչեւ բարձրագույն կրթություն) մասնագիտական և քաղաքական գնահատում, այնուհետև մշակել բարեփոխումների հստակ, իրատեսական օրակարգ և հրատապ գործողությունների ճանապարհային քարտեզ։ Ամրապնդել բարեվարքությունը կրթության ոլորտում, վերականգնել բուհերի ինստիտուցիոնալ ինքնավարությունը և կրթության որակը, հանրակրթության ոլորտում իրականացնել բարեփոխումներ՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, բոլոր մակարդակներում որակյալ կրթության համահավասար հասանելիությունն ու մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար։

Տեղական ինքնակառավարման կատարելագործում
Իրականացնել տեղական ինքնակառավարման համակարգի վերակառուցում՝ ապահովելով իրական համաչափ տարածքային զարգացում, ապակենտրոնացում և տարածքային խտրականության վերացում։ Բացառությամբ պետությանը վերապահվելիք անխուսափելի լիազորությունների` կատարել պետական լիազորությունների փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան ֆինանսավորմամբ և հարկային քաղաքականության վերանայմամբ։ Իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների և հաստատությունների հզորացում:

Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներից վերոհիշյալները համարելով անհետաձգելի և ամենահրատապ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ դրանց անտեսումը կամ թերագնահատումն էլ ավելի է բարդացնելու իրավիճակը երկրում՝ հարուցելով ինչպես ներքաղաքական նոր առճակատումներ, այնպես էլ՝ արտաքին նոր սպառնալիքներ: Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում հանրային շահի գերադասմամբ, անվարձահատույց կերպով փորձագիտական օժանդակություն ցուցաբերել իշխանություններին վերոհիշյալ խնդիրների լուծման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար, եթե վերջիններս կկամենան ձեռնամուխ լինել դրանց: Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների արձագանքը այս ուղերձին, բայցև անկախ այդ արձագանքից` հայտարարում ենք, որ մենք բոլոր օրինական ջանքերը ներդնելու ենք վերոհիշյալ և հարակից խնդիրները հետևողականորեն լուծելու համար:

Ուղերձը բաց է միանալու համար։ Միանալու մասին խնդրում ենք տեղեկացնել Նարինե Եգանյանին՝ գրելով [email protected] հասցեին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Թումանյան» փաստաբանական գրասենյակ

«Ռեստարտ» հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Սոսի Թաթիկյան, Հանրային կառավարման, արտաքին ու անվտանգության քաղաքականության անկախ խորհրդատու

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Երեխաների աջակցության հիմնադրամ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Արամ Հովակիմյան, քաղաքացի

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Ընտանիք և համայնք» ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Մարդու իրավունքների հայ-բրիտանական ասոցիացիա

Քաղաքացիական Զարգացում կրթահետազոտական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ