100․000 դոլարանոց բնակարաններ՝ «օդում». կառուցապատողը վերցրել է գումարը, շինարարությունն անավարտ թողել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանց խնդրի պատմությունն արդեն 2 տարվա վաղեմություն ունի։ Բանն այն է, որ Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյանի փողոցում պետք է կառուցվեր 17 հարկանի շենք՝ «ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ» ՍՊԸ-ի կողմից։ Մինչև այժմ կառուցվել է 2 հարկ՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, և մեկ հարկ՝ վերգետնյա․ շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասցվել։

Կառավարության մոտ բողոքող քաղաքացիները պետք է բնակվեին հենց այդ շենքում․ ապագա բնակարանների համար վճարել են նախապես․ մի մասը՝ մասնակի, մյուս մասը՝ ամբողջությամբ։ Խոսքը 1.5 միլիոն դրամից մինչև 100.000 դոլարի մասին է։

Քաղաքացիները կառուցապատողի հետ պայմանագրերը կնքել են 2019 թվականի վերջերին․ խոսքը երկու տեսակի պայմանագրի մասին է՝ կանխավճարի և փոխառության։

Փաստաբան Իշխան Նադարյանն ասում է՝ ըստ փաստաթղթերի՝ 80 գնորդները կառուցապատողից մինչև 2021 թվականի մարտի վերջ արդեն պետք է ստանային իրենց բնակարանները։ Քաղաքացիները կառուցապատող ընկերության մասին իմացել են համացանցից. ընկերության ֆեյսբուքյան էջով տեսել են նախագծերը, հավանել և որոշել են՝ շենքի կառուցապատումը վստահել հենց այդ ընկերությանը։ Նրանք ասում են նաև, որ պայմաններն են գայթակղիչ եղել, սակայն ընկերության վերաբերյալ կասկածներն առաջացել են արդեն պայմանագիրը կնքելուց հետո, երբ հաճախակի այցելելով տարածք՝ նկատել են, որ օր օրի շինարարությունը պասիվանում է։

Կառուցապատող ընկերությունը դանդաղած շինարարության առնչությամբ քաղաքացիներին տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել՝ նախ վկայակոչելով 2020 թվականի մարտից բռնկված կորոնավիրուսի համավարակը, ապա Արցախյան 44-օրյա պատերազմը։ «ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ» ընկերության ներկայացուցիչներն ասել են նաև, թե ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնած, որոնք հաղթահարելու համար դիմել են բանկային կազմակերպություններին։

Գնորդները պայմանագրերը կնքել են «ԱՍԻԱՄԵԳԱՍՏՌՈՅ» ընկերության նախկին տնօրեն Ռադիկ Գևորգյանի հետ։ Քաղաքացիները նշում են, որ թեև ընկերությունը նոր տնօրեն ունի, սակայն Գևորգյանն ամեն օր շարունակում է այցելել ընկերության գրասենյակ։

Մեր նկարահանող խումբը փորձեց տեղում խոսել Գևորգյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է կարգավորվելու այս խնդիրը։ Ընկերության աշխատակիցները մեզ ասացին, որ Գևորգյանը աշխատավայրում չէ։ Փորձեցինք վերջինիս հետ զրուցել հեռախոսազանգի միջոցով․ սկզբում նա ասաց, որ 30 րոպեից զանգահարենք և հեռախոսն անջատեց, որից հետո մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Քաղաքացիներն ընդգծում են, որ իրավական ճանապարհով իրենք փակուղի են գնում, քանի որ եթե ընկերությունը սնանկ ճանաչվի, չեն կարողանա հետ ստանալ վճարած ամբողջ գումարը կամ բնակարանները։ Այսօր նրանք նամակ են հանձնել կառավարության ներկայացուցիչներին․ գործադիրից խնդրում են գտնել ներդրող, որը կշարունակի կառուցապատումն այն պայմաններով, որն ի սկզբանե եղել է նախկին կառուցապատող ընկերության հետ։

Անդրանիկ Զուրաբյանը, որը կառուցապատողի հետ կնքել է փոխառության պայմանագիր, վստահ է, որ կառավարությունը կարող է երաշխավոր լինել՝ գտնելու նոր ներդրողի: Քաղաքացիները լիահույս են, որ խնդիրը կարող է լուծվել՝ հօգուտ իրենց։ Նրանք կառավարության շենքի դիմաց նաև հանդիպել են էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին։ Նա վստահեցրել է, որ վաղը խնդիրը կներկայացնի Կառուցապատողների հայկական ասոցիացիային և հետևողական կլինի, որ հարցը լուծում ստանա։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան