Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ ԽՎ-ի նոր ձևաչափի նկատմամբ

Լուրեր

04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր ձևաչափի նկատմամբ։ Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) նախատեսում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ, որը ՀԱՊԿ ԽՎ-ում խորհրդատվական ձայն կստանա: Այս մասին այսօր հայտարարել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Առաջարկվում է դիտարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ ստեղծելու հարցը: Նրանք կստանան խորհրդատվական ձայնի իրավունք, մասնակցություն փաստաթղթերի պատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը»,- ասել էր Վյաչեսլավ Վոլոդինը կազմակերպության խորհրդի նիստում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ այս նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ երկրներ, բայց անվանել է նրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան։

«Որպես կանոն՝ այդ մասին ընդունված չէ խոսել։ Օրինակ՝ նույն Պակիստանը վաղուց էր ուզում լինել դիտորդի կարգավիճակում, և հիմա կարող է լինել գործընկերոջ կարգավիճակում»,- ասել է Կալաշնիկովը՝ նշելով, որ դիտորդների ու գործընկերների իրավունքները տարբեր են լինելու։

Ի դեպ, այժմ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում, բացի անդամ երկրներից, ներառված են միայն դիտորդ երկրներ՝ Սերբիան ու Աֆղանստանը։

 

Էմմա Չոբանյան