ԱԻՆ փրկարարների թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինվում է այլ համազգեստով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վերջերս մամուլում անդրադարձ կար ԱԻՆ ՓԾ տնօրենի և մեկ այլ ծառայողի կողմից «կամայական» կանաչ գույնի համազգեստ կրելու մասին. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Պետք է տեղեկացնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններից առաջարկություններ էր ստացել թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինել այլ համազգեստով՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գոտիներում իրականացվող ծառայության ընթացքում տարաբնույթ հարցեր են առաջանում:

Փրկարար ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2020թ. ապրիլի 30-ի N 668-Լ որոշման հավելված 1-ի 48-րդ կետով որոշում էր կայացվել քաղաքացիական պաշտպանության համազգեստի գույնը փոխել մուգ կանաչի:

Համազգեստը կարող են կրել քաղաքացիական պաշտպանության ծառայողները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Փրկարար ծառայության տնօրենի հրամանով՝ այլ ծառայողներ: Գործընթացը մեկնարկել է. առաջիկայում փրկարար ծառայողները փուլ առ փուլ կապահովվեն նշված համազգեստով: