Գործն է անմահ, լա՛վ իմացեք. Վահե Էնֆիաջյանը քառատողով դիմեց նոր խորհրդարանի պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:40
ԿՈՆԿԱԿԱՖ-ը ևս միացել է ՖԻՖԱ-ի դեմ բոյկոտին
31.07.2026 | 13:29
Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է, ոչինչ չեն տարել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
Բոլորը

Այսօր 7-րդ գումարման ԱԺ-ի վերջին նիստն էր ու ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հրաժեշտի ելույթ ունեցավ՝ հաշվետվություն ներկայացնելով, թե ինչ է արել ինքը խորհրդարանում:

«Անձամբ ես 8-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններին չեմ մասնակցել: Կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մշակույթ և վերաբերմունք մեր աշխատանքին, ներկային և հետագային՝ տեսլականի մասով: Ոնց որ մենք մուտք գործելով ԱԺ՝ որպես պատգամավորներ, երդմնակալության արարողություն ենք անցնում, նաև կարծում եմ, որ ճիշտ է խմբակցությունները ներկայացնեն իրենց անցած ուղին ու պատգամավորները առանձնապես հաշվետվողականությամբ հանդես գան:

Իմ համախոհների ու համակիրների կողմից, տեսնում եմ, որ այս պահանջարկը կա, ուզում եմ մի քանի վիճակագրական թվեր ներկայացնել:

Այս խորհրդարանական գործունեության ընթացքում իմ կողմից գրություններ ու հարցումներ են ուղարկվել 1200, որից 75%-ը դրական լուծում են ստացել: 300-ից ավելի գրություններ են ուղարկվել միջազգային կառույցներ, միջխորհրդարանական վեհաժողովներ, տարբեր լսումներ են կազմակերպվել խորհրդարանում, հարցազրույցներ: «Բաց դաս» ծրագրի շրջանակում 51 հանդիպում ենք ունեցել բուհերի և դպրոցների ներկայացուցիչների հետ, ունեցել եմ շուրջ 50 օրենսդրական նախաձեռնություններ, հանդիսացել եմ և հեղինակ, և համահեղինակ»:

Էնֆիաջյանն ասաց, որ մի շարք նախագծեր էլ ունի, որ դեռ չի հասցրել շրջանառության մեջ դնել, 8-րդ գումարման ԱԺ-ում կտեսնի՝ որ պատգամավորի հետ կհամագործակցի ու դրանք օրենք կդարձնի:

Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց իրեն երբևէ քվե տված քաղաքացիներին ու երախտիքի խոսք հայտնեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ամփոփելով ելույթը՝ Էնֆիաջյանը մեջբերեց Թումանյանի ստեղծագործությունից. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»:

Մանրամասները՝ տեսանյութում: