Օբյեկտիվության խնդիր է եղել. Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ես «Բարգավաճ Հայաստան»-ի հետ երկար ճանապարհ եմ անցել, կուսակցության հիմնադիրներից եմ, երեկ մեկ անգամ արդեն խոսել եմ և ասել եմ, որ, այո, եղել է օբյեկտիվության խնդիր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնոլվ  ԲՀԿ-ից դուրս գալու պատճառներին:

Զոհրաբյանը նշեց, որ իր համար անակնկալ էր, որ ԲՀԿ-ն ընտրություներում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը և նշեց, որ ԲՀԿ-ն բավարար ժամանակ կունենա հասկանալու իր օբյեկտիվ սխալները և բացթողումները, եթե այդպիսիք եղել են:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության գործունեությանը, Զոհրաբյանը նշեց․ «Այո՛, պետք է գրավել ԱԺ-ի ամբիոնը, պետք է կազմալուծել և թույլ չտալ, որ պատերազմից  և Արցախի հանձնումից հետո այս ամբիոնում քննարկեն, օրինակ, ավտոմոբիլային տրանսպորտի օրենքի նախագիծ»։

Անդրադառնալով կարծիքներին, թե ԲՀԿ-ն գործարքի մեջ է մտել ներկա իշխանությունների հետ, Զոհրաբյանը շեշտեց, որ ինքը չունի փաստ դա պնդելու համար։

«Ես գտնում եմ, որ պատերազմից հետո այս դահլիճը պիտի կազմալուծվեր, և պետք է թույլ չտային, որ պատերազմը տանուլ տված մարդիկ մոտենան ամբիոնին, անկախ նրանից, թե մեզ անվտանգությունը դուրս կհրավիրեր դահլիճից, թե կզրկեին ձայնի իրավունքից: Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմից հետո պետք է շատ ավելի կարծր դիրքորոշում որդեգրեր. այս հարցով ես Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայն եմ»,- նշեց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: