Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժևորումը․ ներկայացնում է ԿԲ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Կենտրոնական բանկի տեսանկյունից փոխարժեքը կարևոր գործոն չէ, կարևոր է գների կայունությունը: Փոխարժեքն ընդամենը ազդող գործոններից մեկն է, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ գների կայունության վրա: Այսօր Ազգային ժողովում 2020թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, այս մասին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հայաստանում փոխարժեքը լողացող է, ինչը ինչը տնտեսվարողներին թույլ է տալիս լինել ավելի ճկուն: Փոխարժեքի տատանումներն այստեղ այնքան կտրուկ չեն, որքան Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում: Հաշվի առնելով այն միջավայրը, որում մենք հայտնվել ենք 2020թ-ին` պանդեմիա և պատերազմ, կարծում եմ, որ փոխարժեքի տատանումները Հայաստանում այդքան զգալի չեն եղել»,- նշեց Գալստյանը:

Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածում դրամի արժևորմանը, ապա, ԿԲ նախագահի խոսքով, գործոնները մի քանիսն են ու բխում են հենց պահանջարկից ու առաջարկից։ «Այս պահի դրությամբ արտարժութային միջոցների առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը»,- ասաց ԿԲ նախագահը։

Գալստյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ գործընկեր երկրներում տնտեսական աճը բավական բարձր է, մեծ ծավալի տրանսֆերտներ են գալիս Հայաստան, բացի դրանից՝ Հայաստանում ներկա պահին ակտիվացել է զբոսաշրջությունը։ Եվ երրորդ կարևոր գործոնն այն է, որ պղնձի գինն այս պահին գտնվում է իր պատմական մաքսիմումի մակարդակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում: