Գերմանիայի Զինված ուժերի առաքելությունն Աֆղանստանում ավարտված է

Լուրեր

19.05.2026 | 14:35
Տարեց տղամաարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
Բոլորը

Գերմանիայի Զինված ուժերի (Բունդեսվերի) առաքելությունն Աֆղանստանում ավարտված է: Հունիսի 29-ին Մազար Շարիֆի ռազմական ճամբարում մնացած գերմանացի վերջին զինվորները չորս ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Գերմանիա: Կենտրոնական Ասիայի հանրապետությունը լքած զինվորների թվում են KSK հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնք հսկում էին ճամբարը և ապահովում զորքերի դուրսբերման անվտանգությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ավարտին է մոտենում պատմության մի ամբողջ գլուխ՝ ինտենսիվ առաքելությունը, որը մարտահրավեր էր նետել բունդեսվերին ու զգալիորեն ազդել դրա կայացման վրա, այդ թվում՝ նաև մարտերում։ Առաքելություն, որի ընթացքում հոգու և մարմնի վիրավորում են ստացել մեր զինվորենրը, որի ընթացքում մենք կորցրել ենք մարդկանց ու սգացել զոհերին»,-հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը։

Բունդեսվերի տվյալների համաձայն՝ 20-ամյա առաքելության ընթացքում զոհվել է 59 գերմանացի զինվոր։

Մինչև մայիս Աֆղանստանում կար 1100 գերմանացի զինվոր։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում Գերմանիան այս երկրում իր զորքերի թվով երկրորդն էր՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

Բունդեսվերի զինվորներն Աֆղանստան էին ուղարկվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Տաթև Ֆռանգյան