«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ»․ Էդուարդ Շարմազանով

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորություններից, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մի հարցի պետք է պատասխան տանք՝ մասնավորեցումը լա՞վ է, թե՞ վատ։ Այստեղ տարբեր գնահատականներ հնչեցին, ես մի բան եմ կարծում, որ չենք կարող միանշանակ ասել լավ է կամ վատ է։ Այսօրվա աշխարհում հաջողել են այն պետությունները, որտեղ մասնավորեցումն իրականացվել  է, բայց իրականացվել  է ճիշտ ձևով, ոչ թե վայրի մասնավորեցմամբ, հնարավոր է՝ ջարդելով տալիս են քեզ։ Մեր հարգարժան առողջապահության նախկին նախարարներից մեկն ասում էր մի առողջապահական հիմնարկ սարքենք  խորովածանոց, իհարկե, նման ռադիկալ մոտեցումներին դեմ ենք»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ մասնավորեցումն ապացուցել է իր արդյունավետությունը մրցունակ և ազատ շուկայական տնտեսության պայմաններում․ «Ընդամենը մի քանի օրինակ՝ հիշո՞ւմ եք «Զվարթնոց» օդանավակայանը մինչ մասնավորեցումը և հետո, հիշո՞ւմ եք բազում հիվանդանոցներ, և՛ դրական կողմեր ունենք և՛ բացասական, բայց այս փաթեթն առողջ տրամաբանությանն է վերաբերում»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ խորհրդարանի դերն էլ լինելու է առաջարկություններ ներկայացնելը և վերահսկողական գործառույթներ իրականացնելը։

«Սեփականաշնորհումը փող հավաքելու միջոց չէ, բացի փողից, իմ կարծիքով մասնավորեցումը արդյունավետ, մատչելի կառավարման խնդիր է լուծում»,- իր համոզմունքը հայտնեց Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով առողջապահական ոլորտի՝ պատգամավորների հնչեցրած քննադատություններին, Շարմազանովն ասաց․ «Մեր խնդիրը մատչելի մրցակցային կառավարումն է, բարեկամներ, ուզում եմ ասել՝ օդից, միանգամից մոտեցումներին դեմ ենք, բայց եկեք ընդունենք, որ մասնավոր առողջապահական հիմնարկները ոչնչով չեն զիջում, եթե չասենք, որ ավելի մրցունակ են, ավելի որակյալ առողջապահություն են մատուցում, քան պետականները»,- ասաց նա, ապա դիմելով Նիկոլ Փաշինյանին, որն էլ բարձրացրել էր այս հարցը, ասաց․ «Պարոն Փաշինյան, դուք ճիշտ եք այստեղ բազում խնդիրներ ունենք, համոզված եմ, որ առաջիկայում առողջապահության նախարարը հյուրընկալվի ԱԺ-ում և նաև պոլիկլինիկաների հետ կապված սրտացավ, ինչու չէ թեժ լսումներ կանցկացնենք։ Սա չի արվում փող վերցնելու, սրան-նրան նվիրելու համար, այլ մրցակցային դաշտ ապահովելու համար»։

 

Սեդա Ղուկասյան