Վերջին ամսում տուրիստները 400-ից ավելի քովիդ դեպք են տարել Վրաստան

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրա խոսքով` վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 400 դեպք է գրանցվել:

Ըստ Գամկղրելիձեի՝ զբոսաշրջիկների մի մասի մոտ կորոնավիրուս հաստատվել է երկիր մուտք գործելուց հետո:

«Ես չեմ կարող ասել, թե արդյոք դեպքերի աճը կապված է «Դելտա» շտամի հետ: Երեկ մեզ մոտ հաստատվեց «Դելտայի» ևս 7 դեպք: Բացի այդ, ես այսօր միջգերատեսչական խորհրդին հայտնեցի, որ երկրում ունենք ավելի քան 400 զբոսաշրջիկների վարակման դեպքեր, ովքեր հետագայում մեկուսացվել են: Տեղաշարժի բարձր ցուցանիշը վարակի տարածման ռիսկի գործոններից մեկն է»,- ասել է Գամկղրելիձեն:

Նշենք, որ Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հազարից ավելի դեպք: Օրական դրականության ցուցանիշը գերազանցել է չորս տոկոսը: