Բնակարանային գողությունների բացահայտում` Կոտայքի մարզում

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարանային գողության դեպքեր:

2021թ. ապրիլի 30-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հարմարեցված գործիքով բացելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատներից  մեկի պատուհանը, ապօրինի մուտք է գործել ներս, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որից հետո հափշտակել է ընդհանուր՝ 500.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ:

Բացի այդ, 2021թ. փետրվարի 3-ին Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի Ամառանոցային կոչվող թաղամասում գտնվող տանից, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով ճաղավանդակը, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել հեռուստացույց,  օդաճնշիչ հրացան և այլ կենցաղային իրեր՝ պատճառելով շուրջ 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

26.06.2021 թվականին որոշում է կայացվել նշված դեպքերով հարուցված քրեական գործերը միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1989թ. և 1991թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ  մյուսին՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: