Ես արդեն երրորդ հնգամյակ էի աշխատում որպես ԳԱԱ նախագահ. Ռադիկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Հունիսի 28-ին ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարների ընտրություններ:

Այսօր կայացած ասուլիսում ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ ԳԱԱ կանոնադրության համաձայն, Ակադեմիայի նախագահության ղեկավար անձնակազմի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ: Նրա խոսքով՝ ղեկավար անձնակազմը կարող է կառավարել անընդմեջ երկու անգամից ոչ ավելի:

«Գոյություն ունեցող օրենքի համաձայն նախագահը, ինչպես նշեցի, երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ղեկավարել ԳԱԱ-ն: Տվյալ դեպքում իմ մասին է խոսքը: Ես թողեցի այդ պաշտոնը, քանի որ արդեն երրորդ հնգամյակն էի աշխատում որպես ԳԱԱ նախագահ, հետևաբար ընտրվեց նոր նախագահ: Նոր նախագահ է ընտրվել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը»,- նշեց Մարտիրոսյանը:

Ռ. Մարտիրոսյանի ներկայացմամբ, Աշոտ Սաղյանը բավականաչափ բարձր մակարդակի գիտական դպրոց է անցել Մոսկվայում, ճանաչված գիտնական է միջազգային ասպարեզում:

Մանրամասները՝ տեսանյութում: