Հուսով եմ՝ օրենսդրական նոր լուծումները հնարավորություն կտան համակարգը համալրելու որակյալ մասնագետներով. Ա. Դավթյանը դիպլոմներ է հանձնել ապագա դատախազներին

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դիպլոմները հանձնելով դատախազի 32 թեկնածուներին և շնորհավորելով նրանց՝ ակադեմիայի ռեկտորը նկատել է, որ թեև վերջիններիս ուսումնառության գործընթացը համընկել է կորոնավիրուսային համավարակի և 2020թ. արցախյան պատերազմի ժամանակաշրջաններին՝ հարուցելով կազմակերպական և այլ բնույթի խնդիրներ, սակայն, գործընթացը հաջողվել է հասցնել տրամաբանական ավարտին: Նա հավաստիացրեց, որ դիպլոմներ են ստանում անձինք, ովքեր լիարժեք կարող են համալրել դատախազության թափուր հաստիքները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դիպլոմներ ստացող երիտասարդներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ սա առաջին խումբն է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվում են օրենսդրական փոփոխությունների արդյունքում անցկացված արտահերթ մրցույթների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ օրենսդրական այդ նոր լուծումները հնարավորություն կտան համակարգը շարունակաբար համալրելու որակյալ, բանիմաց մասնագետներով:

Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին մաղթելով հաջողություններ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազների շարքերը համալրելն ավելի շատ մեծ պատասխանատվություն և ծանր, նվիրված, էական զոհողություններ պահանջող աշխատանք է պահանջելու, քան կարելի է պատկերացնել կողքից՝ հավելելով, որ այդ կարգավիճակը նաև պարտավորեցնում է հանրային շփումների, իրադարձությունների ընկալումների և վարքագծի նոր կանոններ ու մոտեցումներ, որոնց պետք է հոգեբանորեն և բարոյապես պատրաստ լինել:

ՀՀ գլխավոր դատախազն ապագա դատախազների ուսումնառության գործընթացը, բոլոր օբյեկտիվ դժվարություններով հանդերձ, բարձր մակարդակով կազմակերպելու համար շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին: