Ապրիլյան պատերազմի մասին ԱԱԾ-ն տեղյակ էր, «Սոլնցեպյոկներն» ու «Սմերչերը» մեկ ժամվա մեջ չէին կարող հասցվել սահման. Զարուհի Փոստանջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ԱԱԾ-ի առջև ընդդեմ բռնաճնշումների բողոքի ակցիա իրականացնող «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, դիմելով ԱԱԾ աշխատակիցներին, նրանց ամոթանք տվեց, որ թույլ են տվել ծառայության ղեկավար նշանակել իր իսկ ձևակերպմամբ՝ «փողոցից» մեկին։

«Բա դուք չամաչեցի՞ք, էդ ո՞ւմ բերեցիք ձեզ ղեկավար նշանակեցիք»,- հարց ուղղեց Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ 2016թ․ փետրվարին միայն ինքն է բողոք ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կուտոյանի նշանակման:

«Ձեզանից չկար մեկը, որ գոնե Ձեր կազմից նշանակեիք։ Փողոցից բերեցիք այդ մարդուն, որպեսզի Սերժ Սարգսյանը լավագույնս պայմանավորվեր թշնամիների հետ և հանձներ 800 հեկտա՞րը։ Չնայած նրան, որ նախաձեռնել էր հանձնել մի քանի շրջաններ»,- հայտարարեց Փոստանջյանը՝ պնդելով. «Իհարկե, ոչ միայն ամոթ է, այլև՝ դուք դավաճաններ եք»։

Անդրադառնալով 2016թ․ ապրիլյան պատերազմից առաջ ԱԱԾ-ի աշխատանքին՝ նա ասաց․ «Եթե դուք Ազգային անվտանգության ծառայություն էիք, ունեիք տվյալներ, որ մեզ վրա տեղի է ունենալու հարձակում, իսկ դուք ունեիք այդ տվյալները, որովհետև անգարներից «Սոլնցեպյոկներն» ու «Սմերչերը» չէին կարող մեկ ժամվա մեջ հասնել մեր սահման, անգարներից դրանք մի քանի օր ուղևորվել են դեպի մեր սահման։ Թե՞ հայտնում էիք Կուտոյանին, որ Կուտոյանը հայտներ Սերժին և պայմանավորվեին պատերազմի մասին։ Չեք կանխել պատերազմը, դու՞ք եք Ազգային անվտանգության ծառայությունը։ Մեր 130 երեխայի կյանքը զոհեցիք, որպեսզի հանձնեք մեր հայրենի սուրբ հողերը»: