Հայկ Չոբանյանը հանդիպել է «GSMA» փոխնախագահ Դանիել Պատակիի հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Բարսելոնայում հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը տեղի ունեցող «MWC Barcelona 2021» միջոցառման շրջանակներում հանդիպում է ունեցել «GSMA» փոխնախագահ, Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների տնօրեն Դանիել Պատակիի հետ. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հայկ Չոբանյանը փոխանցել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները մշտապես մասնակցել և բարձր են գնահատել «MWC Barcelona 2021» միջոցառուման կարևորությունը:

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է ոլորտի առջև ծառացած փոխակերպման մարտահրավերներին, ինչպես նաև համավարակով պայմանավորված նոր իրականությանը։

Հայկ Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ լինել նոր լուծումներում, որպեսզի մարդիկ և երկրները չունենան այն անհարմարությունները, որոնք կան այսօր։ Լուծումները ենթակառուցվածքային և թվային տեխնոլոգիաների տիրույթում են և նման հարթակները հնարավորություն են տալիս այդ թեմաները քննարկել դերակատար երկրների պատասխանատուների հետ։

Դանիել Պատակին ներկայացրել է «GSMA»-ի գործունեությունը, որն ընդգրկում է մի քանի ուղղություններ, որոնցից առաջինը ոլորտային ներկայացուցիչներին մեկ վայրում համախմբելն է, երկրորդը՝ ստանդարտիզացումը, տեխնոլոգիական համագործակցությունը, երրորդը՝ որոշումներ ընդունող քաղաքական գործիչների միջև համագործակցության հնարավորությունների հաստատումը: Դանիել Պատակին ընդգծել է կարգավորիչների բնագավառում ունեցած երկարամյա փորձառությունը և այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նշել, որ կարևորում է ժամանակին համընթաց ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացումը: Այս տեսանկյունից Հայկ Չոբանյանն ընդգծել է ոլորտային զարգացման նոր ռազմավարության ընդունումը, որի իրականացումը երկրի տնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Կողմերը կարևորել են գործակցության զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել քննարկել ոլորտում փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրականացման առաջնայնությունները: